Jump to content

Չարլզ Դին Միտրոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Դին Միտրոպուլոս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1946(1946-05-05)[1] (78 տարեկան) կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում) (78 տարեկան)
ԾննդավայրՏրիպոլի
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունBabson College?
Մասնագիտությունգործարար
 Dean Metropoulos Վիքիպահեստում

Չարլզ Դին Միտրոպուլոս (հունարեն՝ Ντιν Μητρόπουλος, անգլ.՝ Charles Dean Metropoulos, մայիսի 5, 1946(1946-05-05)[1] կամ սխալ ամսաթիվ (1918-01-26-ից հետո հուլյան տոմարը չի կիրառվում), Տրիպոլի), հունական ծագմամբ ամերիկացի ներդրող և գործարար, միլիարդատեր, «C. Dean Metropoulos & Co.» (Գրինվիչ, Կոնեկտիկուտ) ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև «Pabst Brewing» գարեջրային ընկերության նախկին սեփականատերը։ Համաձայն «Ֆորբս» ֆինանսական ամսագրի՝ ձեռնարկատիրոջ եկամուտը 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2.3 միլիարդ դոլար[2][3][4][5][6]։ Էլիս կղզու պատվավոր մեդալի դափնեկիր է (2000)[7][8]։

Միտրոպուլոսը հունական սփյուռքի ակտիվ գործիչ է, Սուրբ առաքյալ Անդրեյ միաբանության անդամ (Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն, 2005)[9][10], «FAITH: An Endowment for Orthodoxy & Hellenism»[11] հատուկ բարեգործական հիմնադրամի և անկախ կազմակերպության հիմնադիր անդամ և նախագահ, «Leadership 100» բարեգործական հիմնադրամի անդամ[12], որոնք ֆինանսական աջակցություն են տրամադրում Ամերիկայի հունական ուղղափառ արքեպիսկոպոսության կառույցներին ԱՄՆ-ում հունական ուղղափառության և հելլենիզմի առաջխաղացման համար, հունական ազգային ընկերության (National Hellenic Society) խորհրդատվական խորհրդի անդամ, որը զբաղվում է հունական ժառանգության պահպանմամբ[13], Ամերիկա-հունական խորհրդի առաջնորդ (Կալիֆոռնիա)[14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասը տարեկան հասակում ընտանիքի հետ ներգաղթել է ԱՄՆ, որտեղ բնակություն են հաստատել Ուոթերթաուն քաղաքում (Մասաչուսեթս

Ավարտել է Բեբսոնի քոլեջը հումանիտար գիտությունների բակալավրի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճանով[3]։

25 տարեկանում մեկնել է Ժնև (Շվեյցարիա), որտեղ սկսել է իր գործունեությունը որպես «GTE International» (այսօր՝ «Verizon Communications») ընկերության ֆինանսական տնօրեն՝ վերահսկողություն իրականացնելով Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում իրականացվող գործողությունների նկատմամբ, իսկ երեք տարի անց բարձրացել է պաշտոնը՝ ընդհուպ մինչև ֆինանսների գծով ավագ փոխնախագահ։ Ավելի ուշ վերադարձել է ԱՄՆ՝ որպես ընկերության ամենաերիտասարդ հսկիչ[3][4]։

2014 թվականին Ամերիկահունական խորհուրդը (Կալիֆոռնիա) Միտրոպուլոսին հանձնել է «Արիստիոն» պարգև՝ ԱՄՆ-ի հունական համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման համար[12][14][15]։

2017 թվականին ներառվել է Բաբսոնի քոլեջի ձեռներեցության փառքի սրահում (Ականավոր ձեռնարկատերերի ակադեմիա)[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դին Միտրոպուլոսի կինը՝ Մերիան Միտրոպուլոսը, «Aegean Entertainment, Inc.» կինոարտադրական ընկերության նախագահն ու առաջնորդն է»[15][17]։ Բնակվում է Փալմ Բիչում (Ֆլորիդա)։ Ունեն երկու երեխա՝ Դարենիը և Էվանին[3]։

2016 թվականի կեսերին Դարեն Միտրոպուլոսը ձեռք է բերել «Փլեյբոյ» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆների առանձնատունը[18][19][20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://connvoters.com/by_number/0028/98279_charles_dean_metropoulos.html
  2. «C. Dean Metropoulos». Forbes.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Mr. C. Dean Metropoulos». FAITH.
  4. 4,0 4,1 Papapostolou, Anastasios (2014 թ․ սեպտեմբերի 23). «Metropoulos Sells Pabst Blue Ribbon to Russian Company». Greek Reporter.
  5. «Company Overview of C. Dean Metropoulos & Co». Bloomberg.
  6. «C. Dean Metropoulos». Bloomberg.
  7. «Medalist List: Ellis Island 2000». Конгресс США.
  8. «Ellis Island Medal of Honor Database». NECO. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  9. Michalakis, Dimitri C. (2008 թ․ ապրիլ). «Acquisition king C. Dean - and sons» (PDF). NEO.
  10. «Members / Mr. Dean Metropoulos». archons.org.
  11. «Our Members». The FAITH Endowment.
  12. 12,0 12,1 «Metropoulos Named Executive of the Year». Leadership 100. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  13. «Board of Advisors». National Hellenic Society. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  14. 14,0 14,1 «Sponsors». American Hellenic Council of California.
  15. 15,0 15,1 «Dean and Marianne Metropoulos». Glasspockets. 09/08/2016. Արխիվացված է օրիգինալից 2016-12-29-ին. Վերցված է 2020-03-15-ին.
  16. «2017 Ceremony». babson.edu.
  17. «HABA's 2011 Executive of the Year Award Dinner». Hellenic American Bankers Association. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  18. Isidore, Chris (2016 թ․ օգոստոսի 17). «Playboy Mansion sold for $100 million». CNN.
  19. Καρνής, Λουκάς (31 Ιουλίου 2016). «Daren Metropoulos, ο γόνος και νέος ιδιοκτήτης της Playboy Mansion, ένα φαινόμενο για τους NYT». CNN Greece.
  20. Levine, Daniel S. (2016 թ․ հունիսի 6). «Daren Metropoulos, New Playboy Mansion Owner: 5 Fast Facts You Need To Know». Heavy.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Դին Միտրոպուլոս» հոդվածին։